ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը եզրափակչում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը դուրս եկավ օղակների վարժության եզրափակիչ։

Մրցաշարին հենացատկում կմասնակցի նաև Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը։

Աշխարհի գավաթի երկրորդ փուլն անցկացվել էր Բաքվում։ Հայաստանի թիմը չէր մասնակցել:

Փետրվարին Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի մրցաշարում Արթուր Դավթյանը դարձել էր ոսկե մեդալակիր հենացատկում։

Վահագն Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում։




Լրահոս