
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» միասնական հարթակի «Ապրանքային հայտարարագիր» համակարգի աշխատանքում նկատվում է անկայունություն, որը որոշակի պարբերականությամբ անհասանելի է դարձնում համակարգը։
ՊԵԿ տեխնիկական անձնակազմի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ՝ առաջացած խնդիրը հնարավորինս արագ կարգաբերելու և համակարգի ամբողջական աշխատունակությունը վերականգնելու ուղղությամբ։
Հայցում ենք տնտեսական գործունեության մասնակիցների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։