Armenian text to speach

15.000 ԴՐԱՄԻ ՀԱՄԱՐ ԲՈՅԿՈՏ ԿԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեւանի իշխանական ավագանին նախատեսել է տուգանել այն քաղաքացիներին, ովքեր կհրաժարվեն տրանսպորտի համար վճարել 150 դրամ: Ըստ նախագծի՝ տուգանքի չափը լինելու է 15.000 դրամ:

 

ArmLur.am-ը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, Երեւանի ավագանու նախկին անդամ Անի Սամսոնյանի հետ՝ պարզելու նրա դիրքորոշումը այս որոշման վերաբերյալ։

«Եթե Երեւանի քաղաքապետարանը որոշում է կայացրել, որ պետք է լինի 150 դրամ, ապա կանխատեսելի էր, որ պետք է լինեին տուգանքներ այդ դեպքերի համար, եւ որ մարդիկ չեն վճարի: Երբ ես ավագանու անդամ էի, մենք միշտ խոսել ենք, քննարկել ենք տրանսպորտի բարեփոխումների մասին, որ պետք է լինեին  շարժակազմերի համալիր փոփոխություն, գրաֆիկների հստակեցում, ավտոբուսային գծեր, նոր կանգառներ: Ընդհանուր տրանսպորտի կոնցեպտը պետք է փոխվեր: Եվ այդ շրջանում խոսում էինք նաեւ թանկացման մասին, որ պետք է 100-ից դառնա 150 դրամ: Այստեղ խնդիրը այն է, որ Երեւանի քաղաքապետը այդ բարեփոխումները չարեց, փոխեց միայն տրանսպորտները: Այս իմաստով այս փոփոխությունը անվանել «հանրային տրանսպորտի բարեփոխում» սխալ է, նաեւ գնի թանկացում չէր կարող լինել: Մենք կարող ենք թանկացման մասին խոսել այն դեպքում, երբ մարդիկ, օրինակ, կանգառներում երկար չսպասեին, երկար խցանումների մեջ չլինեին, հանրային տրանսպորտը աշխատեր գրաֆիկով, մարդիկ տրանսպորտում չկանգնեին. քանի որ այդ փոփոխությունները տեղի չունեցան, ես կարծում եմ, որ թանկացումները վաղ էին: Իսկ ինչ վերաբերում է բոյկոտին, կարծում եմ՝ բոյկոտ կարող են անել այն դեպքում, երբ բոլոր քաղաքացիները համախմբված, համակարծիք կկարողանան ինչ-որ ակցիաներ անել. հիմա ես պոտենցիալ չեմ տեսնում: Մենք տեսանք, որ բոյկոտը ինչ-որ տեղ վերածվեց վեճի, այս պարագայում ես չեմ կարծում, որ դա արդյունավետ միջոց է», – ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Սամսոնյանը:

Երեւանում «Մայր Հայաստան» կուսակցության ավագանու անդամ Գեւորգ Ստեփանյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց.  «Ես շատ բացասական եմ վերաբերվում այս տուգանքին, քանի որ 2018 թվականին «կլոունադային» հրապարակում մարդիկ բղավում էին, որ քաղաքացիները դարձել են տուգանվելու մատերիալ, հիմա իրենք են քաղաքացիներին դիտում՝ իբրեւ տուգանելու մատերիալ: Այս ամենը բոյկոտի արդյունքն է. քաղաքացիները մերժում են իրենց չբարեփոխված տրանսպորտի թանկացումը: Իրենք ոչ մի բան չեն կարողանում անել, սկզբում այնպես արեցին, որ քաղաքացիները վարորդների հետ ընդհարման գնան, չստացվեց, հետո փորձեցին քաղաքապետարանի աշխատողների ներգրավել ավտոբուսներում, որ քաղաքացիների հետ վեճի բռնվեն, դա էլ չստացվեց: Հիմա, որ տեսան՝ բոյկոտը ավելի մեծ մասշտաբների է հասել, այսօր ասացին, որ օրենքը երկու շաբաթվա ընթացքում պատրաստ կլինի՝ Ազգային ժողով ընդունվելու համար: Թող անեն, կտեսնենք: Ցանկություն ունեն քաղաքացիներին տուգանքի մատերիալ դարձնելու, բայց չի ստացվի»:

Նշենք, որ տրանսպորտի գինը 100 դրամ սահմանելու եւ փաթեթների արժեքները իջեցնելու առաջարկով հանդես եկած Անդրանիկ Թեւանյանի որոշման նախագիծը երեկ պետք է քննարկվեր Երեւանի ավագանու նիստում։ Հարցը զեկուցվողների շարքում էր։

Մինչ այն կքննարկվեր, Երեւանի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտնեց՝ իրենց խմբակցությունը եւ «Հանրապետություն» խմբակցությունը չեն մասնակցի հարցի քննարկմանը։

Տրանսպորտից անվճար օգտվելու եւս մեկ արտոնյալ խումբ սահմանելու հարցի քվեարկությունից հետո իշխանության ներկայացուցիչները «Հանրապետություն» խմբակցության հետ լքեցին նիստերի դահլիճը։ Ավագանու ուղիղ եթերը ընդհատվեց։ Նիստերի դահլիճում մնացին «Մայր Հայաստան» եւ «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչները։

«Իրենք ուղղակի փախել են նիստերի դահլիճից», – իր ուղիղ եթերում այսպես մեկնաբանեց Թեւանյանը` կոչ անելով բոյկոտել տրանսպորտի անհիմն թանկացումը։ Թեւանյանը պնդեց՝ տրանսպորտի ինքնարժեքը 65 դրամի սահմանում է։

Ինչ էր առաջարկում ավագանու որոշման նախագծի հեղինակ Անդրանիկ Թեւանյանը: Տրանսպորտի մեկ ուղեւորության գինն այս առաջարկի դեպքում ավտոբուսների եւ մետրոյի դեպքում կսահմանվեր 100 դրամ, տրոլեյբուսի պարագայում՝ 50 դրամ։

30 օրվա փաթեթ հնարավոր կլիներ ձեռք բերել 5500 դրամով, 180 օրվանը՝ 20 000 դրամով, իսկ մեկ տարվանը՝ 35 000 դրամով։

Մեկ օրվա համար փաթեթ ձեռք բերելիս կընձեռվեր անսահմանափակ երթեւեկելու հնարավորություն ընդամենը 400 դրամով, 7 օրվա դեպքում՝ 2000 դրամով։

Բացի այդ, տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն առաջարկվում էր ընձեռել հաշմանդամության բոլոր խմբերի անձանց (ներկայում միայն 1-ին եւ 2-րդ խմբում գտնվող մարդիկ կարող են անվճար օգտվել տրանսպորտից)։

ՇՈՒՇԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՎՈՎԱ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ ՄՐՑԱՇԱՐ ԿԱՅԱՑԱՎ

Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի նոյեմբերի 28-ի Կառավարության նիստում հրապարակավ նախատեց շիրակի մարզպետին, նկատողություններ տվեց մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք համարձակվել էին Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի դպրոցում ԶՈՒ բարձրաստիճան զինվորականի անունով դասարան անվանակոչել:

 

Այս նույն Նիկոլ Փաշինյանը, որ անթույլատրելի է համարում որեւէ դասարանի անվանակոչումը որեւէ զինվորականի անունով` տեղի ունեցածը ապապետական համարելով, նախօրեին գնացել էր հայրենի Իջեւան եւ իր հոր 85 ամյակին նվիրված մրցաշարի էր մասնակցում: Էլի գործ ունենք փաշինյանական երկակի չափանիշների հետ. եթե ուրիշի համար է անվանակոչություն արվում, անձի պաշտամունք եւ ապապետական է համարվում, ավելին՝ նա չեղարկել է տալիս այդ որոշումը, իսկ երբ իրեն կամ իր ընտանիքին է վերաբերում անձի պաշտամունքի կոնկրետ դրսեւորումը, նորմալ է: Ոչինչ, որ Վովա Փաշինյանը երբեք ֆուտբոլի հետ կապ չի ունեցել, բայց որ Փաշինյանի հայրն է, մրցաշարը նվիրվում է նրան:

Հիշեցնենք, որ մրցաշարի հեղինակը «ՆԻԿԱՐՄ» Ֆուտբոլային ակումբի տնօրեն Արմեն Խաչատրյանն է, որը եղել է Իջեւանի մարզադաշտի տնօրենը: Նրան այդ հարցում աջակցել է մյուս իջեւանցի Արմեն Մելիքբեկյանը, ով տապալել է ֆուտբոլային ոլորտը, բայց շարունակում է ղեկավարել ֆուտբոլի ֆեդերացիան:

Մանրամասները՝ ArmLur.am կայքում:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս