Armenian text to speach

«ԻՍԿԱԿԱՆ ՀԵՐՈՍԸ». ՈՎՔԵՐ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթը հատեց եզրագիծը։ Այն իրականացվում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Մի անգամ դպրոցում 2. Վերջին Պահապանը» ֆիլմի շրջանակում։ Մրցույթի գործընկերն էր «Կոնվերս» բանկը:

 

«Իսկական հերոսը» մրցույթի մասնակից դպրոցականները գրել էին այն մասին, թե ով է իրենց համար իսկական հերոսը։ Մրցույթին կարող էին մասնակցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, մարզպետարանների ենթակայության բոլոր հանրակրթական դպրոցները (4-12-րդ դասարաններ)։

Մրցույթի ընթացքը բաժանված էր երկու հիմնական փուլի՝ դպրոցական եւ ընդհանուր։ Յուրաքանչյուր դպրոց հիմնական փուլին կարող էր ուղարկել դպրոցական փուլում լավագույնը ճանաչված երկուական շարադրություն։ Արդյունքում, միայն հիմնական փուլի համար ստացվել էր դպրոցական փուլը հաղթահարած գրեթե 700 շարադրություն։

Պրոֆեսիոնալ ժյուրին բաղկացած էր ոլորտի առաջատար մասնագետներից՝ գրողներ, գրականագետներ, ինչպես նաեւ ֆիլմի ստեղծագործական անձնակազմից։

Արդյունքում հաղթող ճանաչվեցին Երեւանի Մուրացանի անվան հ. 18 հիմնական դպրոցի աշակերտ Էլեն Անտոնյանը, Ալ. Շիրվանզադեի անվան հ. 21 հիմնական դպրոցի աշակերտ Եվա Ամիրյանը, Սարավանի հիմնական հանրակրթական դպրոցի աշակերտ Արտյոմ Մելքոնյանը եւ Գյումրու հ. 40 հիմնական դպրոցի աշակերտ Գայանե Մկրտչյանը։

Մրցույթի հաղթողները կկարողանան իրենց ամբողջ դպրոցով կինոթատրոնում անվճար դիտել ֆիլմը:

Մարզերի դպրոցների դեպքում կազմակերպիչները կապահովեն նաեւ հաղթող դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների տեղափոխությունը Երեւան։ Այս գաղափարն ունի յուրահատուկ խորհուրդ, որն արդիական է մեր օրերում։ Մրցույթի պատվավոր ժյուրիի անդամ, սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը, ով մրցանակակիրներին հանձնեց պատվոգրերը, իր խոսքում ընդգծեց, որ շատ հետաքրքիր շարադրություններ է կարդացել։

«Ձեզնից շատ բաներ կարելի է սովորել։ Շատ ուրախ եմ, որ կազմակերպվեց այս հրաշալի մրցույթը, որը եւս մեկ անգամ արդեն իսկ իրականացվել էր։ Կարծում եմ՝ առիթ կլինի նաեւ երրորդ անգամ կազմակերպել համահայաստանյան շարադրությունների մրցույթ։ Ճիշտ է՝ նման քանակի շարադրություններ կարդալը շատ բարդ էր, բայց բոլորիս համար շատ կարեւոր էր իրականացնել այս մրցույթը», – նշեց նա։

Մրցույթի կազմակերպիչ, պրոդյուսեր Վահան Գրիշկյանն էլ իր խոսքում առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց մրցույթի աջակիցներին ու հատկապես ժյուրիի անդամներին, բոլոր այն աշակերտներին, ովքեր մասնակցել են մրցույթին։

 

 

 

ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Dnews.gr-ը գրում է. Սկզբից ԱՄՆ-ն, այնուհետեւ Արգենտինան, իսկ հետո հերթում դուրս գալու համար… Իտալիան, Հունգարիան եւ Ռուսաստանը։ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը պատահական չի կորցրել իր ամենամեծ պետական հովանավորին: Ներկայումս կազմակերպության ամենամեծ մարտահրավերն այժմ կասկածի մթնոլորտը վերացնելն ու կոտրելն է:

 

Սպիտակ տուն վերադառնալուց հետո՝  հենց առաջին օրը Դոնալդ Թրամփը հրամանագիր ստորագրեց, որով չեղյալ հայտարարեց իր նախորդի՝ Ջո Բայդենի որոշումները եւ դուրս բերեց Միացյալ Նահանգները Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից:

Կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալը ենթադրում է տարեկան անդամավճարի չվճարում [ընդհանուր բյուջեի 15%-ին համարժեք], ամերիկյան ողջ անձնակազմի դուրսբերում, ինչպես նաեւ անդամ պետությունների կողմից ստանձնած մի շարք այլ պարտավորություններից ազատում։ Մասնավորապես քաղաքացիների առողջության վերաբերյալ բարելավման առաջընթացի տարեկան հաշվետվություններ, վիճակագրական եւ համաճարակաբանական հաշվետվությունների ներկայացում եւ այլն։

ԱՀԿ-ն սառեցնում է նոր աշխատակիցների աշխատանքի ընդունումը եւ կրճատում իր անձնակազմի ուղեւորությունների համար նախատեսված ճանապարհածախսը, Իտալիայի, Հունգարիայի եւ Ռուսաստանի պաշտոնյաները միեւնույն ժամանակ կոչ են անում ընդունել ամերիկյան բաղադրատոմսը, եւ դուրս գալ ԱՀԿ-ից։

Ինչպես հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը. «եթե աշխարհի ամենահզոր երկիրը որոշի դուրս գալ միջազգային կազմակերպությունից, ապա կարծում եմ, որ Հունգարիայի կառավարությունը անպայման պետք է քննարկի այդ հարցը, եւ վերանայի իր անդամակցություւնը կազմակերպությանը»:

Իր հերթին Իտալիայի փոխվարչապետ, քսենոֆոբիայի լիգայի առաջնորդ Մատեո Սալվինին առաջարկել է օրինագիծ՝ որով Իտալիան դուրս է գալու Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամակցությունից։

«Իտալիան պարտավոր չէ կապեր պահպանել ազգային շահերից վեր իշխանությունների կենտրոնի հետ, որը հիմնականում ֆինանսավորվում է իտալացի հարկատուների կողմից, եւ դրա հետ մեկտեղ ձեռք ձեռքի տված է վերազգային դեղագործական ընկերությունների հետ», – ասել է Սալվինին անցյալ ամիս,  հավելելով, որ Իտալիան պետք է օգտագործի 100 միլիոն եվրոն, որն ունի եւ նախատեսել է  իր ներդրումները «իր հիվանդանոցներն ու իր բժիշկներին» ֆինանսավորելու համար։

Ռուսաստանի խորհրդարանի փոխխոսնակի հնչեցրած խոսքերով՝ «Եկել է ժամանակը մանրակրկիտ հետաքննելու ԱՀԿ-ի գործունեությունը Ռուսաստանում, եւ այդ ընթացքում Ռուսաստանի անդամակցությունն առնվազն պետք է կասեցվի, որպեսզի անցկացվի հետաքննություն,  կամ, ավելի լավ է, Ռուսաստանը ընդհանրապես դուրս գա ԱՀԿ անդամակցությունից»։

Նշվում է, որ Դոնալդ Թրամփը եւ նրա դաշնակիցները ԱՀԿ-ին մեղադրել են երկրների ինքնիշխանությանը միջամտելու, Չինաստանից չարդարացված ազդեցության եւ COVID-19-ին անարդյունավետ արձագանքելու համար։

Նման կարգի բազմաթիվ ու ԱՀԿ-ի գործունեության մասին ոչ արդյունավետ մի շարք հայտարարություններից հետո, որպես պատասխան հանդես է եկել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, որը նշել է. «ԱՀԿ-ն, որպես ՄԱԿ-ի գործակալություն, անաչառ է եւ գոյություն ունի բոլոր երկրներին եւ բոլոր մարդկանց ծառայելու համար», – պնդել է ԱՀԿ տնօրենը։

 

 




Լրահոս