ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ փաստաբան Ռոման Երիցյանի էջից                 

 

Փաստաբան Ռոման Երիցյանը հրապարակել է արցախցի Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկաններից երկուսի լուսանկարները եւ գրառում արել: «Հրապարակում եմ Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկաններից երկուսի լուսանկարները։ Առաջին լուսանկարում ոստիկանության Լոռու մարզային վարչության պետն է՝ Տիգրանին «մշակելու» առաջադրանք տված Խորեն Բարխոյանը, իսկ երկրորդում՝ «մշակողներից» ամենաակտիվը՝ Գոռ Խարաթյանը», – նշել է նա։

 

 

 

ՀՈԳԵՎՈՐ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ե՞րբ պահել ծոմ, եթե ուզում ենք զատկական Ս. Հաղորդություն ստանալ:

Լիլիթ Մինասյան (28 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մինասյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ 3 օր շարունակ մատուցվում է Ս. Պատարագ.

  1. Ճրագալույցի Ս. Պատարագ
  2. Ս. Հարության՝ Զատկական պատարագ
  3. Մեռելոցի Ս. Պատարագ

Եթե մարդը առողջ է, ապա կարելի է ուրբաթ երեկոյից պահել ծոմ եւ շաբաթ երեկոյան՝ Ճրագալույցի Ս. Պատարագին մասնակցելով, ստանալ Ս. Հաղորդություն եւ այնուհետեւ վայելել զատկական ուտեստը: Եթե երկարատեւ ծոմապահությունը պահել բարդ է, ապա կարող եք ծոմ պահել շաբաթ առավոտից եւ հաղորդվել Ճրագալույցի Ս. Պատարագին:

Օրհնությամբ՝ Տ. Շահե քահանա Հայրապետյան

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դեռեւս հինկտակարանյան ժամանակներից մարդիկ ծոմ են պահել, որ Աստված օգնի մոտենալ Իրեն եւ երկրպագել: Երբ պատշաճ ձեւով ծոմ ենք պահում, մենք սովորում ենք կառավարել մեր ցանկություններն ու կրքերը: Ավելի ենք ուժեղանում, ինքներս մեզ ապացուցելով, որ կարողանում ենք որոշում կայացնել եւ կառավարել մեր ցանկությունները: Աղոթքը ծոմապահության անհրաժեշտ մասն է: Սուրբ Գրքում ամենուր աղոթքը եւ ծոմապահությունը միասին են նշվում: Ծոմապահությունը պետք է ուղեկցվի անկեղծ աղոթքով, եւ մենք պետք է սկսենք եւ ավարտենք մեր ծոմապահությունն աղոթքով:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ովքեր ունեն պետական նպաստի իրավունք: Պետական նպաստ ստանալու համար որտեղ պետք է դիմի քաղաքացին:

Դիանա Մելքոնյան (43 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Դ. Մելքոնյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ պետական նպաստի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող եւ բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք` օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում: Գոյություն ունեն հետեւյալ պետական նպաստները`

1) ընտանեկան նպաստ,

2) սոցիալական նպաստ,

3) հրատապ օգնություն,

4) երեխայի ծննդյան միանվագ նպաստ,

5) մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ,

6) ժամանակավոր անաշխատունակության նպաստ,

7) մայրության նպաստ,

8) ծերության նպաստ,

9) հաշմանդամության նպաստ,

10) կերակրողին կորցնելու դեպքում նպաստ,

11) թաղման նպաստ:

Պետական նպաստ ստանալու համար քաղաքացին պետք է դիմի իր փաստացի բնակության վայրի՝ պետական նպաստ տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալակահն հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` մինչեւ 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից:

 




Լրահոս