
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքը Մարտունու բժշկական կենտրոնի բացման օրվանից դարձել է մամուլի թիրախը։ Համայնքում կատարվող գնումների գործընթացները մշտապես անհանգստացրել են բնակիչներին, ինչու և ինչպես է ծախսվում համայնքային գումարները։
Այսպիսով, ArmLur.am-ը ուսումնասիրել է Մարտունի համայնքի գնումները վերջին մեկ տարվա ընթացքում և բացահայտել հետաքրքիր, հաճախ նաև զավեշտալի գնումներ։
Նախորդ տարի օգոստոսի 27-ին Մարտունու համայնքապետարանը «աթոռ` փափուկ» գնման առարկայի անունով ձեռք է բերել 1 մլն 478 հազար դրամ արժողությամբ ապրանքներ։
Ուսումնասիրելով պայմանագիրը և կից փաստաթղթերը՝ ArmLur.am-ը նկատեց, որ այս գումարներով համայնքապետարանը գնել է աթոռներ տարբեր տեսակի՝ փափուկ մարիոթ տեսակի 19 հազար դրամ արժողությամբ, աշխատանքային աթոռ մեկ հատ՝ արժեքը 7000 դրամ, բազմոց՝ 250 հազար դրամ, գանտելներ՝ 20 հազար դրամ, մարզասարքեր՝ 150-350 հազար դրամ արժողությամբ, բռնցքամարտի պարկեր՝ 40 հազար դրամ, մարզասարք վազքուղի՝ 250 հազար դրամ, թենիսի սեղան՝ 180 հազար դրամ։
Պայմանագրում նշված չէ, թե սարքերը մասնավորապես ինչի համար են գնված։
ArmLur.am-ը կշարունակի ուսումնասիրել համայնքապետարանների ուշագրավ գնումները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան