
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է քրդական համայնքին Նավրոզի առթիվ:
«Հայաստանի քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Նավրոզի առիթով:
Մեր երկրում ապրող քրդական համայնքի բոլոր ներկայացուցիչներին, ովքեր մեր հասարակության կարևոր հատվածն են, մեր հասարակական և մշակութային կյանքին ուրույն երանգներ հաղորդողները, մաղթում եմ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Հաճելի է տեսնել Հայաստանի քրդական համայնքի հաջողությունները մայրենի լեզվի, ազգային ավանդույթների պահպանման ու զարգացման ասպարեզում: ՀՀ Կառավարության աջակցությունն այս ուղղությամբ կլինի շարունակական:
Կրկին շնորհավորելով Նավրոզի առթիվ՝ մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, առողջություն և հաջողություններ»,- գրել է նա: