
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին պարգևատրել է ՌԴ բարձրագույն պետական շքանշանով՝ Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշանով։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության զարգացման և իրականացման գործում մեծ ավանդի, ինչպես նաև կառավարության երկարամյա արդյունավետ գործունեության համար», ասված է հրամանագրում։
Լավրովը այսօր դարձավ 75 տարեկան։