Վթար՝ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին․ «Mitsubishi»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 21-ին, ժամը 07:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ցուցանակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ տուժածներ չկան։

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղղել այն և դուրս բերել դաշտից։




Լրահոս