ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆուտբոլային կրքերը չեն հանդարտվում․ Մելիքբեկյանի հրաժարականն անխուսափելի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլային կրքերը ոչ միայն չեն հանդարտվում, այլ երեկվա Հայաստան-Վրաստան խաղից հետո իրավիճակն ավելի է թեժանում։ Հիշեցնենք, որ երեկ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մրցում էր Վրաստանի ֆուտբոլի հավաքականի հետ։ Սեփական տանիքի տակ հայերը վրացիներին պարտվել են 0-3 հաշվով։ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՖԱՖ անդամներին երեկվա իրավիճակն ավելի է բորբոքել, ու վերջիններս պլանավորում են առաջիկայում ավելի ակտիվ գործողուոթյուններ սկսել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի հետ կապված։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՖԱՖ անդամներին երեկ զայրացրել է նաեւ այն հանգամանքը, որ Մելիքբեկյանը դաշտում է եղել ու Նիկոլ Փաշինյանի կողքը կանգնելով՝ ցույց է տվել, որ ունի վարչապետի աջակցությունը ու իրեն չի հետաքրքրում այն պահանջը, որն ամիսներ շարունակ երկրպագուները ներկայացնում են։ Դա է եղել պատճառը, որ առաջիկայում ավելի ակտիվ պայքար է սկսվելու։

Նշենք, որ հավաքականների խաղին հետևել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ի դեպ, իշխանական ողջ վերնախավը երեկ մարզադաշտում էր՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Իսկ «Հանրապետական» մարզադաշտում իրավիճակն այնքան լարված էր, որ ոստիկանական ուժեր էին անընդհատ ավելանում, իսկ Երեւնաի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը անդադար շրջում էր մարզադաշտում։ Իսկ դրան զուգահեռ երկրպագուները, տեսնելով խայտառակ պարտությունը, բարկացած վանկարկում էին «Մելիքբեկյան, հեռացի՛ր», «Հրաժարականն անխուսափելի է»։

Ֆուտբոլի պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 23-ին Վրաստանում, որը եւս խոստանում է շատ թեժ լինել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս