
Եղանակը շարունակում է զարմացնել և անակնկալներ մատուցել քաղաքացիներին։
3-4 օր է, ինչ Հայաստանում Արևմուտքից ներթափանցած ակտիվ ցիկլոն է գործում։ Հանրապետության գրեթե ողջ տարածքում անձրևներ էին, իսկ լեռնային գոտիներում՝ ձյուն։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ գործող ցիկլոնը հանրապետությունում կմնա մինչև մարտի 23-ը ներառյալ։
Նշենք, որ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի, Արթիկի, Աշոցքի և Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղացել։
Ժամը 09։00-ի դրությամբ փակ է եղել Սպիտակի, Ստեփանավանի և Դիլիջանի ոլորանները կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ Ճամբարակի և Գորիսի տարածաշրջաններում մառախուղ է եղել։
Ներկա պահի դրությամբ չկան փակ ավտոճանապարհներ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Հավելենք նաև, որ Լոռու մարզումբ ձյան ծածկի բարձրությունը տատանվել է 20-30 սմ-ի սահմաններում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան