Քոնոր ՄաքԳրեգորը վերահաստատել է՝ հավակնում է Իռլանդիայի նախագահի պաշտոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

UFC-ի մարտիկ Քոնոր ՄաքԳրեգորը Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից օրեր անց X-ում վերահաստատել է Իռլանդիայի նախագահի պաշտոնի համար առաջադրվելու մտադրությունը:

«Մինչև 2026 թվականի հունիսի 12-ն Իռլանդիան պետք է ամբողջությամբ կյանքի կոչի Միգրացիայի մասին ԵՄ պայմանագիրը։ Սա նշանակում է, որ մինչ այս ամսաթիվը խորհրդարանի երկու պալատները պետք է ընդունեն մի քանի օրենսդրական ակտեր, և նախագահը պետք է ստորագրի դրանք։ Հաջորդ նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենան մինչև 2025 թվականի նոյեմբերի 11-ը, բացի ինձնից ո՞վ է ընդդիմանալու իշխանությանը. Որևէ այլ թեկնածու, որին նրանք կփորձեն առաջադրել, չի կարող ընդդիմանալ նրանց։ Բայց ես կանեմ:

Որպես նախագահ՝ ես նաև այս օրինագիծը կներկայացնեի հանրաքվեի։ Թեև ես կտրականապես դեմ եմ այս պակտին, բայց դա ինձնից կամ կառավարությունից կախված չէ։ Սա Իռլանդիայի ժողովրդի ընտրությունն է։ Եվ միշտ այդպես է։ Սա իսկական ժողովրդավարություն է: Ինձ հետաքրքիր կլիներ լսել, թե ինչպես են մեր պետական ​​պաշտոնյաները փաստարկում իրենց խանդավառ համաձայնությունն այս դաշնագրի հետ: Ես կցանկանայի լսել բանավեճը, որին կհարջորդեր քվեարկությունը: Սա է Իռլանդիայի ապագան, երբ ես նախագահ դառնամ: Իռլանդիայի բոլոր քաղաքացիները պետք է կարողանան արտահայտել իրենց կարծիքը և ինքնուրույն որոշել իրենց ապագան:

Իռլանդիա, ընտրությունը քոնն է, և դա պարզ է: Քվեարկեք ինձ որպես ձեր նախագահի, և մենք միասին կփրկենք Իռլանդիան», – գրել է ՄաքԳրեգորը:




Լրահոս