
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ազատության հրապարակում մեծ հանրահավաք է իրականանալու արցախցիների իրավունքների պաշտպանության համար։
Հանրահավաքն իրականացնելու են «Հանուն Արցախի» միավորման նախաձեռնությունն ու Արցախի հասարակական գրեթե բոլոր շրջանակները ներառող «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը»։
Նշենք, որ հանրահավաքը իրականանալու է մարտի 29-ին, ժամը 15։00-ին, որի ընթացքում բարձրաձայնվելու են մի շարք խնդիրների մասին։
Մասնավորապես բարձրաձայնվելու է Արցախ հավաքական վերադարձի իրավունքի ապահովման, տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրների լուծման, ֆինանսական և բնակարանային ապահովման ծրագրերի արժանապատիվ իրականացման, Բաքվի բանտերից հայ գերիների վերադարձի, Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանության մասին։
Աննա Սրապիոնյան