
Հարավային Կորեայի ընդդիմադիր կուսակցություններն ուրբաթ օրը իմպիչմենտի միջնորդություն են ներկայացրել տնտեսական հարցերով փոխվարչապետ Չոյ Սանգ Մոկին, ով նախագահի պաշտոնակատար է դարձել անցյալ տարվա դեկտեմբերին և՛ նախագահի, և՛ վարչապետի իմպիչմենտից հետո։ Այս մասին հայտնում է Xinhua-ին։
Սահմանադրական դատարանը նախատեսում էր մարտի 24-ին որոշում կայացնել վարչապետ Հան Դաք Սուի իմփիչմենթի ենթարկելու մասին։
Հանի դեմ իմփիչմենթի միջնորդությունը ընդունվել էր ընդդիմության կողմից վերահսկվող Ազգային ժողովի կողմից անցյալ տարվա դեկտեմբերի 27-ին՝ դեկտեմբերի 14-ին նախագահ Յունի իմփիչմենթից հետո:
Յունը արտակարգ ռազմական դրություն հայտարարեց դեկտեմբերի 3-ի գիշերը, սակայն ժամեր անց այն չեղարկվեց Ազգային ժողովի կողմից: