Ի՞նչ ազդեցություն է ունեցել Գյոթեն հայ գրականության վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 22-ը գերմանացի մեծ քնարերգու, մտածող և պետական այր Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի հիշատակի օրն է։

Գյոթեն ծնվել է Մայնի Ֆրանկֆուրտում, հարուստ բուրժուական ընտանիքում։ Նրա պապը եղել է քաղաքագլուխ, հայրը՝ կայսերական բարձր պաշտոնյա, որն ուներ իրավաբանական դոկտորի աստիճան, հետաքրքրվում էր արվեստով, ժամանակի առաջավոր գաղափարներով։ Պատանի Յոհաննի կրթության ու դաստիարակության գործը անձամբ հոգացել է հայրը, հրավիրել է տեղի առաջավոր, գիտուն մանկավարժների։ Գյոթեն օժտված էր արտակարգ ընդունակություններով. արդեն պատանի հասակում հիանալի գիտեր մի քանի լեզուներ (փիլիսոփայություն, գրականության պատմություն), լրջորեն զբաղվում էր բնագիտության ուսումնասիրությամբ։

Վոլֆգանգ Գյոթեն սովորել է Լայպցիգի և Ստրասբուրգի համալսարաններում։ Ստեղծագործել է վաղ տարիքից։ Գրել է բանաստեղծություններ, դրամաներ, վեպեր։ Նրա քնարերգությունը կենսասեր է՝ համակված հուզականությամբ ու անմիջականությամբ։ 25-ամյա Գյոթեն հռչակվել է «Երիտասարդ Վերթերի տառապանքները» (1774) վեպով, որը գրված է նամականու ձևով։ Վեպի գլխավոր հերոսը՝ Վերթերը, որոնում է իր ընտանեկան երջանկությունը, սակայն, դժբախտ սիրուց հուսախաբ, ինքնասպան է լինում։

ArmLur.am-ը ներկայացնում է Գյոթեի հայտնի մտքերը։

1․ Հումորը՝ հանճարեղության տարրերից մեկն է:

2․ Տաղանդը հասունանում է լռության մեջ, բնավորությունը կոփվում է կյանքի փոթորկում:

3․ Վարքը՝ դա հայելի է, որում ամեն մեկը ցուցադրում է իր պատկերը:

4․ Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի վատ գինիներ խմենք:

5․ Այնտեղ, որտեղ հիմարությունը օրինակելի է, այնտեղ խելացիությունը խելագարություն է:

6․ Տվեք մարդուն նպատակ, հանուն որի արժե ապրել, և նա կգոյատևի յուրաքանչյուր իրավիճակում:

7․ Միայն իրապես երջանիկ և մեծագույն է նա, ում պետք չէ իրենից որևէ բան ներկայացնելու համար՝ ոչ ենթարկվել, և ոչ էլ հրամայել:

8․ Միայն նա է արժանի կյանքին և ազատությանը, ով ամեն օր դրանց համար մարտի է ելնում:

9․ Մարդը պետք է հավատա, որ անհասկանալին կարելի է հասկանալ:

10․ Զգացմունքները չեն խաբում: Խաբում են դրանցով կազմված դատողությունները:

Նշենք, որ Գյոթեն պոեզիայի, փիլիսոփայության և մտածողության գիգատներից մեկն է։ Նրա ստեղծագործությունները խորհրդանշական ու բազմաշերտ են։ Գյոթեն իդեալական կերպով համադրել է ռոմանտիզմի հուզականությունն ու լուսավորչական դարաշրջանի բանականությունը։

Գյոթեն նաև իր ազդեցությունն է ունեցել հայկական գրականության վրա։ Միքայել Նալբանդյանը ներշնչված է եղել Գյոթեի ստեղծագործություններից։

Աննա Սրապիոնյան




Լրահոս