
ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը թիմակիցներին վատաբանելուց հետո, անցել է լրագրողներին։
Անդրանիկ Քոչարյանը հայտնի է իր վարքային խանգարումներով, երբ պատեհ ու անպատեհ պահի վիրավորում է ում մտքով անցնում է։
Անդրանիկ Քոչարյանը նախորդ տարեվերջին հայտնվել էր ՔՊ վարչության նիստում, իսկ սեղանին դրվել էր նրան մանդատից զրկելու գործընթացը։ Պատճառը դարձել էր այն, որ Քոչարյանը վատաբանել էր պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանին եւ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանին՝ կապելով խաղադրույքներով եւ թմրաբիզնեսով հարստացող գործարարների հետ՝ ասելով՝ «գործարարի դեղ ցրողներ»: Նիկոլ Փաշինյանը Անդրանիկ Քոչարյանին «բերման» էր ենթարկել ՔՊ վարչություն ու ստիպել ներողություն խնդրել նրանցից։
Սա դեռ ամենը չէր, Քոչարյանը իր լկտի պահվածքը ցուցադրել էր նաև՝ ՔՊ-ական կանանց վիրավորելով, նրանց մասին անբարո լուրեր տարածելով։ Քոչարյանը Սիսակ Գաբրիելյանից եւ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանից ներողություն խնդրել է, սակայն կանանց ոչ մի բառ չի ասել
Հիմա էլ հերթը լրագրողներինն է։ Երեկ Ազգային ժողովում Անդրանիկ Քոչարյանը վատագույն ձևով վիրավորեց լրագրողին, ապա հպարտորեն սկսեց հարցազրույցը շարունակել։ Այսօր, երբ ընդդիմադիր պատգամավորները հորդորեցին ներողություն խնդրել լրագրողից, Քոչարյանը բարկացավ և հունից դուրս եկավ։
Դեպքերի զարգացումը փաստում է այն իրողությունը, որ Անդրանիկ Քոչարյանն անսանձ է և չափերն անցել է, իսկ ՔՊ վարչությունում Փաշինյանի կողմից Քոչարյանին դաստիարակելու գործընթացը ձախողվել է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան