Yandex Go-ն կկրկնապատկի վարորդների թեյավճարները Տաքսիստի միջազգային օրվա կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 22-ին, Տաքսիստի միջազգային օրվա կապակցությամբ, Yandex Go-ն կկրկնապատկի այն թեյավճարները, որոնք ուղևորները կթողնեն ծառայության հետ համագործակցող վարորդներին։

Ուղևորների համար ոչինչ չի փոխվի՝ թեյավճարների կրկնապատկումը տեղի կունենա ծառայության հաշվին։ Ակցիան կտարածվի բոլոր անկանխիկ թեյավճարների վրա, որոնք կթողնվեն մարտի 22-ին։

Տաքսիստի միջազգային օրը Yandex Go-ի օգտատերերն ըստ ավանդույթի թողնում են ավելի շատ թեյավճար: Անցած տարի՝ մարտի 22-ին, որը ուրբաթ օր էր, վարորդները ստացել են 2.5 անգամ ավելի շատ թեյավճար, քան ամսվա մյուս ուրբաթ օրերին։ Իսկ Yandex Go-ի կողմից կրկնապատկելուց հետո ընդհանուր թեյավճարների գումարը եղել է 5 անգամ ավելի մեծ։




Լրահոս