Tesla-ի Cybertrucks բոլոր մեքենաները արդեն ութերորդ անգամ հետ են կանչվել սպասարկման կենտրոններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հինգշաբթի օրը ԱՄՆ-ի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությունը հետ է կանչել ճանապարհի գրեթե բոլոր Cybertrucks-երին, նշենք, որ սա Tesla-ի արտադրության մեքենաների ութերորդ հետկանչն է մեկ տարի առաջ վաճառքը սկսելուց հետո: Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությունը ավելի քան 46,000 Cybertrucks է հետ կանչել, նախազգուշացնելով, որ արտաքին վահանակը, որն անցնում է դիմապակու ձախ և աջ կողմերով, կարող է անջատվել մեքենա վարելիս՝ ստեղծելով ճանապարհային վտանգավոր իրավիճակ այլ վարորդների համար՝ մեծացնելով վթարի վտանգը: Tesla-ն նշել է, որ անվճար կփոխարինի վահանակը։ Cybertruck-ը, որը Tesla-ն սկսեց գնորդներին մատակարարել 2023-ի վերջին, վերջին 15 ամիսների ընթացքում ութ անգամ հետ է կանչվել անվտանգության խնդիրների պատճառով:

46096 Cybertrucks-ի հետկանչումն ընդգրկում է բոլոր 2024 և 2025 մոդելները, որոնք արտադրվել են 2023 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2025 թվականի փետրվարի 27-ը:

Սոցցանցերում տարածվել են տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են մարդիկ իրենց ձեռքերով պոկում Cybertrucks-ի վահանակները ի նշան բողոքի: Այս մասին հայտնում է Associated Press-ը:




Լրահոս