
2022-ի աշնանը Իլոն Մասկը ձեռք բերեց Twitter-ը, իսկ հաջորդ ամռանը վերանվանեց այն X:
Սոցցանցի հայտնի կապույտ թռչնի լոգոտիպը, որը նախկինում զարդարում էր ընկերության կենտրոնակայանը Սան Ֆրանցիսկոյում, այժմ աճուրդի է հանվել՝ մոտ $40,000 ակնկալվող գնով։
Աճուրդի կազմակերպիչ RR Auction-ի գնահատմամբ՝ հսկայական լոգոտիպի վերջնական գինը կարող է հասնել այդ գումարին, իսկ ներկայումս այն գնահատվում է $27,500։ Թռչունը բավական ծանրակշիռ է՝ 254 կգ զանգվածով և 368 × 267 սմ չափերով, ուստի գնորդը պետք է հոգա նաև տեղափոխման ծախսերը։
Սա Twitter-ի խորհրդանիշի առաջին աճուրդը չէ։ 2023-ին հին բրենդի տարրերը նույնպես վաճառքի էին հանվել, իսկ դրանցից մեկը ձեռք էր բերվել $100,000-ով։
Twitter-ի պատմության այս կտորը հիմա նոր տիրոջ է սպասում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան