Կառավարությունը հաշվի չի առել հանրության կարծիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս փաստաթուղթն ունի հանրային կարեւորագույն նշանակություն, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ կառավարության իրականացրած քաղաքականության շարունակականությունն ապահովող փաստաթուղթ է առաջիկա հինգ տարիների համար:

Սակայն, հայեցակարգը հաստատվել է առանց հանրային քննարկումների եւ հանրային մասնակցության ապահովման: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն անընդունելի են համարում առանց հանրային քննարկումների, առանց քաղաքացիական հասարակության կարծիքը հաշվի առնելու նման կարեւոր փաստաթղթի ընդունումը և գտնում են, որ այսպիսի գործելակերպը չի բխում հրապարակայնության, թափանցիկության, պետական կառավարմանը հանրային մասնակցության սկզբունքներից:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացնելով «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը, դրա շրջանակներում առաջիկայում հիշյալ հայեցակարգը կներկայացնեն քաղաքացիական հասարակության քննարկմանը:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Ինֆորմացիայի ազատության կենտրոն




Լրահոս