
Քամել Մադդուրիի պաշտոնանկությունը տեղի է ունեցել նախագահ Կաիս Սաիդի օրոք տնտեսական և քաղաքական ճգնաժամերի ֆոնին: Թունիսի նախագահ Կաիս Սաիդը պաշտոնանկ է արել վարչապետ Քամել Մադդուրիին իր նշանակումից մեկ տարի անց, տնտեսական և քաղաքական ճգնաժամի պատճառով, որն էլ ավելի է բարդանում Աֆրիկայից ժամանող միգրանտների և փախստականների աճող թվով պայմանավորված:
Սաիդը հայտարարություն է արել հինգշաբթի ուշ երեկոյան, որ Մադդուրիին փոխարինելու է Սառա Զաաֆարանովը՝ ինժեներ, ով 2021 թվականից զբաղեցնում է Տեխնոլոգիանների նախարարի պաշտոնը: 2024 թվականին վերընտրվելուց հետո Սաիդը պայքարում է երկրի տնտեսությունը կայունացնելու համար՝ բազմաթիվ ընդդիմադիր գործիչների, ինչպես նաև գործարարների և լրագրողների քաղաքական բռնաճնշումների ֆոնին:
Թունիսի նախագահը լիակատար լիազորություններ ունի նախարարներին և դատավորներին պաշտոնանկ անելու համար։ Նշենք,որ Զաաֆարանին դառնալու է Թունիսի արդեն երրորդ վարչապետը երկու տարուց պակաս ժամանակահատվածում և երկրի երկրորդ կին վարչապետը Թունիսի պատմության մեջ:
Վերջին ամիսներին Սաիդը սուր քննադատության է ենթարկել նախարարների աշխատանքը՝ ասելով, որ շատերը չեն համապատասխանել պահանջվող չափանիշներին, և որ Թունիսի ժողովրդի ակնկալիքները չեն արդարացել։ Հիշեցնենք, որ անցյալ ամիս նա պաշտոնանկ էր արել ֆինանսների նախարար Սիհեմ Բուգդիրիին:
Նախագահության ֆեյսբուքյան էջում հեռարձակված ուղեձի ժամանակ Սաիդը Զաաֆարանին կոչ է արել «համակարգել կառավարության գործողությունները և հաղթահարել Թունիսի ժողովրդի ակնկալիքները բավարարելու խոչընդոտները»:
«Հանցավոր խմբավորումները գործում են բազմաթիվ հասարակական հաստատություններում: Ժամանակն է վերջ տալ դրանց և պատասխանատվության ենթարկել յուրաքանչյուր պաշտոնյայի՝ անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից և անփութության կամ մեղսակցության բնույթից», – ուրբաթ օրը ելույթ ունենալով Ազգային անվտանգության խորհրդի նիստում՝ ասել է Սաիդը:
«Մենք կշարունակենք ազատագրական պայքարը, մինչև արդարությունը հաղթի բոլոր քաղաքացիների համար… Մենք կշարունակենք ձախողել բոլոր հնարավոր դավադրությունները», – ասել է Սաիդը:
Թունիսը նաև բախվում է լայնածավալ քննադատության՝ կապված աննախադեպ միգրացիոն ճգնաժամի հետ, քանի որ հազարավոր մարդիկ Աֆրիկայից մեկնում են Թունիս՝ փորձելով հասնել Եվրոպա: