Ադրբեջանում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած զինծառայողների մարմիններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում հայտնաբերվել են ադրբեջանական բանակի զինծառայողներ Ալի Իմանովի և Ռուսլան Համիդովի մարմինները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին համատեղ հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Զինծառայողները ձնահյուսի տակ են մնացել Գետաբեկի շրջանում՝ ծառայության վայրից վերադառնալիս մառախլապատ եղանակի պայմաններում։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են եղել Ադրբեջանի զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները, արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներն ու Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության կապալառու ընկերությունների հատուկ տեխնիկան և ռեսուրսները։

Զինծառայողների անհետացման մասին նախարարությունները հայտնել էին մարտի 19-ին։




Լրահոս