
«Գործող ռեժիմի պարագայում չկա մեկը, ով արժանի կլինի վարչապետի պաշտոնին»,- Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը` կես կատակ-կես լուրջ հավելելով, որ կառավարության ղեկավարի պաշտոնում ինքն առաջարկում է Սերժ Սարգսյանի խոսող թութակի թեկնածությունը:
Հարցին` ի՞նչ որակներով պետք է օժտված լինի երկրի վարչապետը, կինոռեժիսորը դժվարացավ պատասխանել, միայն ասաց, որ իր ղեկավարներին պետք է ընտրի հայ ժողովուրդը, ոչ թե Վաշինգթոնը կամ Մոսկվան:
«Մինչև սրան չհասնենք, որևէ նշանակություն չունի` ո՞վ կլինի վարչապետը»,- ասաց արվեստագետը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացրել էր ապրիլի 3-ին:
Նոր վարչապետի անունը պարզ կլինի այսօր:
Անի Ղազարյան