Իսրայելը ընդլայնում է Գազայի սահմանին բուֆերային գոտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը կարգադրել է երկրի բանակին ընդլայնել բուֆերային գոտին Գազայի հատվածի հետ սահմանին, հաղորդում է պաշտպանության նախարարության գրասենյակը։

«Ես հանձնարարել եմ Իսրայելի պաշտպանության բանակին ավելի շատ տարածքներ գրավել Գազայում, տարհանել բնակչությանը և ընդլայնել բուֆերային գոտին Գազայի հատվածի հետ սահմանին՝ ապահովելու իսրայելական բնակավայրերի և Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների պաշտպանությունը»,- ասել է նա։

«Որքան երկար ՀԱՄԱՍ-ը հրաժարվի ազատ արձակել պատանդներին, այնքան ավելի շատ տարածքներ կկորցնի, և այդ հողերը կբռնակցվեն Իսրայելին»,- ասել է Կացը։

Հիշեցնենք, որ երեքշաբթի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարվածները Գազայի ուղղությամբ։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ հարձակումները շարունակվել են, քանի որ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է ընդունել հրադադարը երկարաձգելու և պատանդներին ազատելու ԱՄՆ-ի ծրագիրը։




Լրահոս