Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իլհամ Ալիևին Նովրուզի կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՌԴ-Ադրբեջան հարաբերությունները հաջողությամբ զարգանում են գործընկերության և դաշինքի ոգով»,- ասվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական նամակում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին Նովրուզի՝ Գարնանային տոնի կապակցությամբ:

«Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերով մենք կշարունակենք ակտիվորեն ամրապնդել երկկողմանի փոխշահավետ կապերը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների և ի շահ Հարավային Կովկասում և Կասպից ծովի տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդման։

Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Իլհամ Հեյդարովիչ, քաջառողջություն և հաջողություններ այս պայծառ տոնական օրը, երջանկություն և բարեկեցություն Ադրբեջանի բոլոր քաղաքացիներին»,- ասվում է նամակում։




Լրահոս