
Մարտի 15-ին մեկնարկել է Արմավիրի և Շիրակի մարզերի ՏԻՄ ընտրություններին նախորդող նախընտրական քարոզարշավը և տեւելու է մինչեւ մարտի 28-ը` 24:00-ն։
Փարաքարի համայնքապետի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը, ով գլխավորում է «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցանկը, այսօր շարունակել է քարոզարշավը։
«Փարաքար համայնքի յուրաքանչյուր ընտանիքի խնդիր լինելու է իմ և իմ թիմի հոգածության ներքո։ Միասնությունը հաղթելու է»,- լուսանկարներին կից գրել է Գրիգորյանը։




