Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մինչև վերջերս շրջում էր «Ֆոլկսվագեն Պասատ» մակնիշի մեքենայով։ Այս մեքենան պատկանում է «սեդան» դասին։ Կառավարության երեկվա նիստից հետո, սակայն, Արմեն Երիցյանն ուրիշ մեքենայով էր՝ “”Ֆոլկսվագենի”” փոխարեն “”Նիսան Պատրուլ”” ջիպ էր։ Երբ մեր թղթակիցը փորձել է լուսանկարել նախարարի նոր մեքենան, վարորդը նախ խանգարել է, ապա ասել, որ ձմեռ է, դրա համար է նախարարը հիմա “”ջիպով””։ Արմեն Երիցյանի թե նախկին, թե ներկայիս մեքենայի վրա նույն պետհամարանիշներն են՝ 001vv 01:
Հրապարակ. Նախարար Երիցյանը փոխել է մեքենան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ