Որքա՞ն գումար է ծախսվում ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա․ Սուրեն Պարսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը, ներկայում արդեն հայկական կողմը, հաճախ է շրջանառության մեջ դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ցրելու գաղափարը՝ փորձելով դրանով վերջ դնել Արցախի հիմնախնդրով զբաղվող միջազգային մասնագիտացված ինստիտուտի հետագա գործունեությունը։

Հարկ է նշել, որ ԵԱՀԿ համախմբված բյուջեի շրջանակում ամեն տարի նախատեսված է հատկացնել Մինսկի խմբին 911 200 ԱՄՆ դոլար, սակայն փաստացի ավելի քիչ գումար է ծախսվում այս ուղղությամբ, մասնավորապես՝ 2018թ․ փաստացի ծախսվել է 366 553 ԱՄՆ դոլար, 2019թ․՝ 434 635 ԱՄՆ դոլար, 2020թ․՝ 716 955 ԱՄՆ դոլար, 2021թ․՝ 328 423 ԱՄՆ դոլար։

Ուշագրավ է, որ 2020 թվականին՝ 44-օրյա արցախյան պատերազմով պայմանավորված, ամենաշատ գումարն է ծախսվել Մինսկի խումբը։ Ցավոք, 2022-2024թթ․-ի համար ԵԱՀԿ համախմբված բյուջեի վերաբերյալ հրապարակված հաշվետվությունները բացակայում են, ինչը թույլ կտար դիտարկել Մինսկի խմբի գործունեության ակտիվությունը հաջորդ տարիների ընթացքում»,- գրել է նա։




Լրահոս