ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արևի աշխարհ». հայ հայտնիները երգ են նվիրել արև երեխաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ամբողջ աշխարհում և այդ թվում Հայաստանում նշվել է դաունի համախտանիշի միջազգային օրը։ Հայաստանում տեղի է ունեցել միջոցառում արև երեխաների համար, որի ընթացքու կայացել է նաև «Արևի աշխարհ» երգի պրեմիերան։

Երգը կատարում են Սոնա Ռուբենյանը, Արամ MP3-ն, Էրիկ Կարապետյանը, Արսեն Գրիգորյանը(Մրո), Սոֆի Մխեյանը և Հասմիկ Բաղդասարյանը։
Նշենք, որ երգի բառերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է։

Հավելենք, որ երգը գրվել է Սուրբ Զորավոր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի որդու՝ Մոնթեի համար, որը դաունի համախտանիշ ունի, այնուհետև դարձել է արև-երեխաներին համախմբող մի ստեղծագործություն, կոչ մարդկությանը, որ արև-երեխաները մեր մի մասնիկն են ու բոլորս պետք է նրանց հետ ճանապարհ անցնենք՝ ամուր բռնելով նրանց ձեռքը, որպեսզի մշտապես ժպտան։

Միջոցառումը վարել է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, ով սոցցանցերի իր էջերում տեսանյիւթ է հրապարակել Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի որդու հետ, կից գրելով.
«Այսօր Արև երեխաների միջազգային օրն է, մեր ԱՐևՆԵՐԸ Զորավոր են Տեր Գրիգորի ու նրա ընտանիքի զորավոր հավատքով, Մոնթե-ի ծնունդով և Տեր Գրիգորի և Զորավոր եկեղեցու միությունների սիրով ու հավատքով՝ մեծ ընտանիք են մեր Արևները, ու ես երջանիկ եմ լինելու մի փոքր մասն այդ ընտանիքի և շնորհակալ եմ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ սիրո այն աշխարհի համար, որ ԱՐևՆԵՐԻՆ նոր կյանքի հույս են տալիս:
Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ ՜՜՜։
Հ.Գ. Երեխաները սեր են, յուրահատկությունը միայն ընդգծում է նրանց ներսի լույսը, ոչ թե թերացնում!)))»,- գրել է նա։




Լրահոս