
Ակտիվիստ Տարոն Չապոյանը ահազանգում է, որ վերջրս վերանորոգված Փակ շուկայի գետնանցումը ավերվել է, քանդվել, իսկ պատերը քայքայվել են։
«Մաշտոցի պողոտայի գետնանցումում ունենք կոյուղու խնդիր, որի մասին որոշ քաղաքացիներ բարձրաձայնել են: Այն իրականում գետնանցման հետ կապ չունի: Ուզում եմ տեղեկացնել, որ այդ խնդիրը նույնպես այս տարի լուծելու ենք: Ճանապարհահատվածը պետք է նորոգվի, կոյուղին՝ նույնպես»,- Երևանի ավագանու նիստում դեռ 2023 թվականին հարցուպատասխանի ժամանակ ասել էր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Հարկ է նշել, որ ամեն անգամ անձրևոտ եղանակին գետնանցումը դառնում է լիճ, իսկ գետնանցումով անցնելու համար անհրաժեշտ է լինում թիանավ ունենալ։
Հիշեցնենք, որ Փակ շուկայի գետնանցումի վերակառուցման, նորոգման համար մոտի 50 մլն դրամ է ծախսվել։
Մանրամասները՝ տեսանյութում․