Հռոմի պապը հինգ շաբաթվա ընթացքում առաջին անգամ կներկայանա հանրությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը ծրագրում է հինգ շաբաթվա ընթացքում առաջին անգամ կիրակի ներկայանալ հանրությանը եւ օրհնություն տալ Հռոմի Ջեմելի հիվանդանոցի իր սենյակի պատուհանից, որտեղ նա պայքարում է կրկնակի թոքաբորբի դեմ, հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով Վատիկանին։

88-ամյա Ֆրանցիսկոսը հիվանդանոց էր ընդունվել փետրվարի 14-ին ծանր շնչառական վարակով, որը երկարատեւ բուժում էր պահանջում:

Հիվանդանոցում գտնվելու ողջ ընթացքում պապին տեսել են միայն մեկ անգամ՝ անցյալ շաբաթ Վատիկանի հրապարակած լուսանկարում, որտեղ հովվապետն աղոթում է հիվանդանոցի մատուռում:

Ֆրանցիսկոս Առաջինը ցանկանում է կիրակի կեսօրին գնալ հիվանդանոցի պատուհանի մոտ՝ ողջույններ եւ օրհնություններ տալու համար, նշվել է Վատիկանի շաբաթ օրվա հակիրճ հայտարարությունում:

Հռոմի պապը սովորաբար իր շաբաթական կեսօրվա աղոթքն է անում Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակի օրերին։ Ֆրանցիսկոսը չէր կարող դա անել փետրվարի 9-ից, որից հետո հայտնվել էր հիվանդանոցում։

Վատիկանը հայտնել է, որ Ֆրանցիսկոսն այս կիրակի աղոթք չի կարդա, ինչը նշանակում է, որ պապը դեռ ապաքինվում է թոքաբորբից, այլ կմոտենա պատուհանին՝ ողջունելու համար:




Լրահոս