
Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով եռամսյա հրադադարից հետո մարտերի վերսկսման հնարավորության մասին, տեղեկացրել է Al Jazeera-ն։
«Անվտանգության եւ ռազմական բոլոր միջոցները պետք է ձեռնարկվեն՝ ցույց տալու համար, որ Լիբանանը պատերազմի եւ խաղաղության հարցերում որոշումներ կայացնողն է»,- ասել է Սալամը։
Նրա խոսքով՝ հարձակումները վտանգ են ներկայացնում «երկիրը նոր պատերազմի մեջ ներքաշելու իմաստով, որը դժբախտություն կբերի Լիբանանին եւ լիբանանցիներին»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Իսրայելի հետ Լիբանանի սահմանին մարտերի վերսկսման մասին։
Մարջայունում Ազգային լրատվական գործակալության (NNA) թղթակիցը հայտնել է հարավային Լիբանանի արեւելյան հատվածի օդային տարածքում իսրայելական հրթիռների պայթյունի մասին:
Ըստ լիբանանյան լրատվամիջոցների՝ իսրայելական բանակն իրականացրել է «մեծածավալ գործողություն՝ գնդացիրների միջոցով», Համամես բլրից, որտեղ տեղակայված է։
ՑԱԽԱԼ-ը նաեւ տեղեկացրել է, որ երեք հրթիռներն էլ խոցվել են ՀՕՊ միջոցներով։ Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Տեղեկացվել է նաեւ, որ ՑԱԽԱԼ-ը հրետանային կրակ է բացել Լիբանանի հարավի դեմ։