
Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է․ «Ներքին գործերի նախարարությունը քննչական կոմիտեի հետ համատեղ ջանքերով մեծ արշավ է սկսել իմ դեմ՝ ոստիկանական խոշտանգումների մասին բարձրաձայնելուց և այդ մասով քննչական կոմիտեի վարած նախաքննությունը քննադատելուց հետո։
Ընդ որում՝ կեղծ տեղեկություններ հրապարակելու արշավին միացել են նաև իշխանական լրատվամիջոցներ, ոստիկանական ֆոտոլրագրող (վերջինիս իրապես հարգում էի), ինչպես նաև ինչ-որ փաստաբան (այս փաստաբանի մասին դեռ կխոսեմ և դեմ առ դեմ կպահանջեմ կրկնել իմ հասցեին այլ անձի հետ հեռախոսային խոսակցության ընթացքում օգտագործված բառը)։