ԱՄՆ-ն թույլ չի տա Ուկրաինային իրենց ներքաշել երրորդ համաշխարհային պատերազմի մեջ․ Վիթքոֆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ վարչակազմը մտադիր է Կիևի համար արդար գործարքի հասնել ճգնաժամը լուծելու համար, սակայն թույլ չի տա իրեն ներքաշել երրորդ համաշխարհային պատերազմի մեջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը։

Ինչպես նա նշել է ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում, Վաշինգտոնն անընդունելի է համարում միջուկային զենքի կիրառման ռիսկը, այդ թվում՝ մարտավարական։

«Չնայած ես կարծում եմ, որ մենք պետք է արդար գործարք ձեռք բերենք Ուկրաինայի համար, մենք չենք կարող թույլ տալ, որ այս երկիրը մեզ ներքաշի երրորդ համաշխարհային պատերազմի մեջ: Եվ դա իմ քաղաքականությունը չէ: Դա նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունն է», – ավելացրել է Վիտկոֆը:




Լրահոս