
Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի հաղթող Արթուր Դավթյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում դուրս է եկել հենացատկի վարժության եզրափակիչ:
Դավթյանը որակավորման փուլում երկու ցատկերից հետո վաստակել է 14,483 միավոր և գրավեց առաջին տեղը:
Հիշեցնենք, որ նախօրեին օղակների վարժությունում եզրափակիչ էր դուրս եկել Վահագն Դավթյանը: