
«Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր, որ գտնվել են ԲԴԽ գիտնական անդամի թեկնածուներ։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության անդամները մարտի 19-ին հանդիպել են 4 անձի հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել աշխատելու ԲԴԽ-ում:
Իսկ ովքեր են գիտնական թենածուները․
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ գիտնական անդամ է ցանկանում դառնալ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության նախկին պետ Արթուր Չախոյանը, գիտնական անդամներ են ցանկանում դառնալ Նարինե Սողոմոնյանը, Անահիտ Աբրահամյանը, Սամվել Առաքելյանը։
Ավելին, ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ ՔՊ-ականները երկուշաբթի խմբակցությունում նիստ կհրավիրեն ու կորոշեն՝ թվարկված թեկնածուներից ում են ցանկանում առաջադրել որպես ԲԴԽ գիտնական անդամի թեկնածուի։
Այսպիսով Armlur.am-ի հետաքննությունը շարունակվում է եւ թեկնածուների մասով բացահայտումները առավել հետաքրքիր զարգացումներ են ստանում ։
ԲԴԽ գիտնական անդամ դառնալու համար իր թեկնածությունն առաջադրած Սամվե Առաքելյանը պատահական անձ չէ։
Պարզեցինք, որ Սամվել Առաքելյանը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարն է, որը նախկինում ցանկություն էր հայտնել դատավոր դառնալ, սակայն ցանկությունը չիրականացավ եւ հիմա իր թեկնածությունն է առաջարկել ՔՊ-ին գնալ ու դառնալ ԲԴԽ գիտնական անդամ։
Սա դեռ վերջը չէ։
Պարզվում է, որ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հաղորդում ներկայացրած անձը, ինչի համար Էդգար Ղազարյանի դեմ քրեական գործ հարուցվեց, եղել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը։
Էդգար Ղազարյանին մեղսագրվող արարքի հիմքում էին դրվել Ղազարյանի հրապարակային ելույթները Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ։
2025թ. փետրվարի 23-ին դատարանը մասնակի բավարարել էր քննիչի միջնորդությունը և Ղազարյանի նկատմամբ կիրառել վարչական վերահսկողություն խափանման միջոցը՝ արտահայտման իրավունքի սահմանափակումներով, գործն արդեն դատարանում է։
Եվ ահա, Armlur.am-ը ՍԴ աշխատակազմի ղեկավար, ԲԴԽ գիտնականի թեկնածու Սամվել Առաքելյանից անձամբ հետաքրքրվեց, արդյոք նրա՝ ԲԴԽ գիտնական անդամի պաշտոնին գնալը կապ ունի այն հանգամանքի հետ, որ քաղաքական իշխանությունը նոր պաշտոնի է տանում իրեն ի պատասխան այն քայլի, որ Էդգար Ղազարյանի դեմ հաղորդում ներկայացրեց ու մեղադրյալի աթոռին հասցրեց։
Ի պատասխան մեր հարցադրման Սամվել Առաքելյանը ասաց, որ անհեթեթություն է և դա իր ցանկության հետ կապ չունի և չի էլ կարող կապ ունենալ։
Armlur.am-ը առավել ուշագրավ մանրամասներ կներկայացնի առաջիկայուն։
Քնար Մանուկյան