Ապրիլի 8-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Խանջյան փողոցի թիվ 50 հասցեում գտնվող Շախմատի տան մոտ զենք-զինամթերք է թողնում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է տարբեր տրամաչափի 122 փամփուշտ եւ ինքնաշեն ատրճանակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: