
Վրաստանի հավաքականից ֆուտբոլի Հայաստանի ընտրանու կրած 1։6 հաշվով պարտությունից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, մարզչական կազմը և ֆուտբոլիստները երկար զրույց են ունեցել, և դրա արդյունքում եկել համոզման, որ պատրաստ են որպես մեկ թիմ խնդիրները ներսում լուծել և որպես բավական մարտունակ թիմ ներկայանալ աշխարհի առաջնության սեպտեմբերին կայանալիք ընտրական փուլին։ Մելիքբեկյանն այս մասին հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
«Բավականին երկար շփվեցինք թիմում, և ֆեդերացիայի ներկայացուցիչները, և մարզչական շտաբը։ Մենք բավականին երկար խոսակցություն ունեցանք և եկանք այն եզրակացության, որ մենք պատրաստ ենք ընդունել այս մարտահրավերը։
Իհարկե, մարզիչը արդեն ասել է, ես ևս մեկ անգամ բոլորս անունից… որովհետև մենք մի թիմ ենք, և համոզված ենք, որ որպես մի թիմ կարող ենք առաջ գնալ։ Մենք ներողություն ենք խնդրում հանրությունից այս արդյունքների համար»,- նշել է Մելիքբեկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։