Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի երրորդ փուլի հաղթող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության երրորդ շրջանի ոսկե մեդալակիր:

Թուրքական Անթալիա քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում դարձավ ոսկե մեդալակիր:

Ավելի վաղ Դավթյանը դարձել էր աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող, որը կայացել էր գերմանական Կոտբուս քաղաքում: Հայաստանի թիմը չէր մասնակցել գավաթի խաղարկության երկրորդ փուլին, որը կայացել էր Բաքվում:




Լրահոս