Իսրայելը հայտարարել է, որ կշարունակի ՀԱՄԱՍ-ի վրա ռազմական ճնշումը՝ պատանդներին վերադարձնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ավագ խորհրդականը հայտարարել է, որ կշարունակեն հարվածներ հասցնել Գազայում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին՝ պատանդների վերադարձն ապահովելու համար:

Ինչպես փոխանցում է Ynet պորտալը, Նեթանյահուի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Օֆիր Ֆալկի խոսքով՝ ռազմական ճնշումը ստիպել է ՀԱՄԱՍ-ին ընդունել իր առաջին զինադադարը 2023 թվականի նոյեմբերին, որի ընթացքում մոտ 80 պատանդ է վերադարձվել։

Նա համոզմունք է հայտնել նաև, որ դա մնացած 59 պատանդների վերադարձը պարտադրելու ամենաապահով միջոցն է:

«Միակ պատճառը, որ նրանք վերադարձան բանակցային սեղանի շուրջ, ռազմական ճնշումն էր, և դա այն է, ինչ մենք հիմա անում ենք», – ասել է նա լրագրողներին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իսրայելը վերսկսել է իր օդային հարվածները և ցամաքային զորքեր տեղակայել ռազմական գոտու ողջ տարածքներում:




Լրահոս