
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է ՀՀ ղեկավարության հետ քննարկել երկկողմ հարաբերությունները և հարավկովկասյան տարածաշրջանի վերջին իրադարձությունները, հաղորդում է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
«ԻԻՀ և հարևանների միջև մշտական խորհրդատվությունների և տարածաշրջանում փոփոխությունների շրջանակներում մեր ԱԳ նախարարը երկուշաբթի կայցելի Երևան»,- ասել է Էսմայիլ Բաղաեին։
Հայկական կողմի նախաձեռնությամբ կայանալիք այս հանդիպման ժամանակ Արաղչին կհանդիպի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի,ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխանությունների այլ ներկայացուցիչների հետ։ Բացի երկկողմ հարաբերությունների վերաբերյալ քննարկումներից՝ օրակարգում կլինեն նաև Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները։