
Վրաստանի հավաքականի ֆան շարժումը` Կոմագեբին, ներողություն է խնդրել հայ երկրպագուներից մարզադաշտում վրացի մի քանի տասնյակ երկրպագուների հիմար ու սխալ պահվածքի համար։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուական՝ «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման համահիմնադիրներից Սերգեյ Ջանջոյանը։
«Ինչպես նշել եմ մի քանի անգամ՝ ֆուտբոլի միջոցով ոչ մի դեպքում մեր 2 երկրների ժողովուրդների մեջ չպետք է թշնամանք ու բացասական տրամադրվածություն առաջանա, մեր թշնամիները մեզ հերիք են։ Իսկ նշածս քայլը, կարծում եմ, կնպաստի, որ մեր երկրների ֆան ակումբներն ավելի մտերմանան»,- նշել է Ջանջոյանը։
Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի ազգային հավաքականը 1։6 հաշվով պարտվեց Վրաստանի ընտրանուն։ Խաղից հետո վրացի երկրպագուներից սադրել էին հայ երկրպագուներին, մարզադաշտում սկսվել էր զանգվածային անկարգություն։