
Այս պահին Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Վարդաշենի հանրակացարանի շենքերի բնակիչները։ Նրանք քիչ առաջ փակեցին քաղաքապետարանի դիմացի փողոցը:
Ոստիկանները փորձում էին համոզել, որ չփակեն ճանապարհը, սակայն ակցիայի մասնակիցները չլսեցին։
Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ մարդիկ ամեն օր ահը սրտներում քնում են, ամեն վայրկյան մտածում են՝ հեսա կփլվի: Ամեն թույլ ցնցումից շենքը դղրդում է:
«Թող Ավինյանը գա, պատասխան տա, խաբեբա Ավինյան, դուրս արի: Աթոռի կռիվ են անում»,-վանկարկում են բնակիչները:
Հիշեցնենք, որ Վարդաշենի հանրակացարանի՝ 68ա և 66/1 շենքերի բնակիչներ նշում են, որ դեռ քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանն իրենց խոստացել էր ընտրվելու դեպքում իրենց հարցը լուծել եւ բնակարաններով ապահովել: