ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերևից նայում են ու ծիծաղում մեզ վրա, ինչ է՝ բոմժ ենք․ վարդաշենցիների ակցիան՝ քաղաքապետարանի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Վարդաշենի հանրակացարանի շենքերի բնակիչները։ Նրանք քիչ առաջ փակեցին քաղաքապետարանի դիմացի փողոցը:

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ իրենք ամեն բանի պատրաստ են, կգնան Կառավարություն և ակցիան այնտեղ կշարունակեն

Հիշեցնենք, որ Վարդաշենի հանրակացարանի՝ 68ա և 66/1 շենքերի բնակիչներ նշում են, որ դեռ քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանն իրենց խոստացել էր ընտրվելու դեպքում իրենց հարցը լուծել եւ բնակարաններով ապահովել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս