
Բաքվի բանտում կտտանքների ենթարկվող Ռուբեն Վարդանյանի կինը ուշագրավ մի պատմություն է պատմել Ռուբեն Վարդանյանի մասին, որը խիստ բնորոշ է շարունակական պայքարի մեջ գտնվող մարդու այդ կեպարին:
Պարզվում է` Ռուբեն Վարդանյանը 10 տարեկանում ընկել է բարձրությունից և ողջ կյանքում վախեցել է բարձրությունից:
Եվ ահա 2002 թվականին նա որոշել է հաղթահարել վախը ու ցատկել ուղղաթիռից` օդապարիկով: Նա արել է դա՝ նախապես խոստանալով գործընկերներին հաղթահարել իր վախը:
Կադրերում տեսնում ենք Վարդանյանի մտահոգ հայացքը թռիչքից առաջ, բայց նա վճռական գնում է` թռչելու:
Նա Բաքվի բանտից խնդրել է կնոջը, որ այս կադրերը հրապարակի` որպես պայքարի, համառության և չնահանջելու խորհրդանիշ: Ահա տեսնում ենք, թե ինչպես է ազատ ճախրում Վարդանյանն օդում: Ի դեպ, նա ավելի ազատ է Բաքվի բանտում` իր հայտարարություններում, մտածողությամբ, քան շատ իշխանականներ Նիկոլ Փաշինյանի կառավարության մեջ` ի դեմս վարչապետի:
Մանրամասները՝ տեսանյութում։