Տիգրան Սարգսյանը կմնա քաղաքականությունում հնչակների՞ շնորհիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղուց են լուրեր շրջանառվում, որ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անուղղակի ղեկավարն ու հովանավորը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն է:

Անգամ համընդհանուր համոզմունք կա, որ Տիգրան Սարգսյանը հրաժարականից հետո կդառնա վերոնշյալ կուսակցության նախագահը:

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանն Armlur.am-ի հետ զրույցում հերքեց տարածված լուրերը` համոզմունք հայտնելով, որ դրանք զուտ չարախոսների բամբասանքներն են:

«Անգամ մեկնաբանման համար անարժան տեղեկատվություն է: Տիգրան Սարգսյանը, որքան որ ես եմ տեղյակ, ՀՀԿ փոխնախագահն է, այդ կուսակցության անդամ ու ոչ մի կապ չունի Սոցիալ-դեմոկրատ կուսակցության հետ: Մնացած բոլոր ասեկոսեներն ընդամենը մտավարժանքի ժանրից են»,- նշեց Գալստյանը:

Հիշեցնենք, որ Նարեկ Գալստյանը ժամանակին եղել է Տիգրան Սարգսյանի օգնականն ու խորհրդականը:

Տաթև Հարությունյան




Լրահոս