
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր ժամը 16։00-ին ԱԺ-ում կկայանա ԱԺ խորհրդի նիստ, որից հետո ԱԺ «ՔՊ» խմբակցությունը նիստ կանի։
ArmLur.am-ը նաև տեղեկացավ, որ վաղը կայանալիք ԱԺ հերթական նիստում արդեն ընդգրկված է Եվրոպական միությանը ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի հարցը, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը, ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի կատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը, հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը։
Նշենք, որ ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, «ՔՊ»-ականները պետք է ընտրեն նաև ԲԴԽ գիտնական անդամներին, որը այսօր պետք է ընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։
Սոնա Գրիգորյան