
ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին կաշառք տալու գործով Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քաղաքացի Աշոտի մասով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործը ուղարկվում է դատարան։ Վերջինս Աղազարյանի կաշառքի գործով մեղադրյալ է։ Իսկ ահա Աղազարյանի գործողությունների մասով նախաքննությունը Հակակոռուպցիոն կոմիտեում շարունակվում է: Ինչպես արդեն գիտենք, ամենայն հավանականությամբ այս շաբաթ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գնալու է ԱԺ՝ Հովիկ Աղազարյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու նպատակով։
Հովիկ Աղազարյանի դեմ Հակակոռուպցիոն կոմիտեում ցուցմունք են տվել, համաձայն որի՝ նա 300 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ուզել, որ Հայաստանից, սահմանված ընթացակարգերի խախտմամբ, առանց խոչընդոտների, մանր եղջերավոր անասուններ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ։
Պատգամավորի դեմ ցուցմունք տված անձին՝ Աշոտին, Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել պատգամավոր Հովիկ Աղազարյանին կաշառք փոխանցելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար, նրա նկատմամբ ընտրված է խափանման միջոց՝ երկրից չբացակայելու արգելք, սակայն պատգամավոր Աղազարյանին մեղադրանք առաջադրված չէ եւ Գլխավոր դատախազը առաջիկայում գնալու է ԱԺ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան