
Երևանի քաղաքապետարանն ամիսներ առաջ հայտարարել էր բաց մրցույթ Կասկադ համալիրի վերակառուցման «Կասկադ մշակութային հանգույց» նախագծի իրականացման համար: Մրցույթում հաղթող է ճանաչվել «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն:
Կարևորելով ճարտարապետական համայնքի կարծիքն ու նկատառումները, խորապես համոզված լինելով անխտիր բոլորիդ սրտացավ վերաբերմունքով առ Կասկադ համալիրի վերակառուցման նախագիծ, ինչպես նաև գիտակցելով նախագծի իրականացման կարևորությունն ու պատասխանատվությունը, հրավիրում ենք աշխատանքային քննարկման: Առաջարկում ենք քննարկման արդյունքում ձևավորել ճարտարապետներից բաղկացած խորհրդատվական խումբ, որը մեզ հետ կաշխատի «Կասկադ մշակութային հանգույցի» վերջնական նախագծման փուլում»,- նշված է «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊԸ-ի հայտարարության մեջ։