
Քիչ առաջ ArmLur.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվաի 1-ին մասով և 155-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է:
Ասել է, թե Արմավիրի մարզում հայտնի «ՃԱՊ» մականվամբ 33-ամյա Կարեն Բադալյանին իրավապահները փնտրում են:
Այս աղմկահարույց կրակոցների մեջ ամենաուշագրավն այն է, որ մինչ քաղաքապետի մտերիմներին պատկանող գազալցակայանում մարդ են սպանում, Նիկոլ Փաշինյանը եւս գտնվում էր Արմավիր մարզում եւ Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրում էր, որտեղ մասնակցում էր մոդուլային 144 տեղանոց մանկապարտեզի բացմանը: Ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանի՝ Արմավիրի մարզում գտնվելը ոչ մի կերպ չի զսպել կրիմինալին և արդյունքում մարդ է սպանվում։
Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ մարտի 22-ին հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Դեպքի վայրում մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ գազալցակայանը պատկանում է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն։
Ըստ shamshyan.com-ի ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Արամվիրի մարզային քրեական վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններով պարզել են կասկածյալի ինքնությունը, ով Արմավիրի մարզում հայտնի «ՃԱՊ» մականվամբ 33-ամյա Կարեն Բադալյանն է, ում և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու համար աշխատանքներ են իրականացվում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան